Տնտեսություն 

Թանկացել են նաև ձկնամթերքը, ծովամթերքը, խոզի սառեցված միսը. «Ժողովուրդ»

analitik.am

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանում վերջին ամիսներին սկիզբ առած գնաճը «նոր հորիզոններ է նվաճում». մինչ հասարակությունը քննարկում է կարագի, ձվի, բենզինի շուկայում թանկացումները,  ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը հսկայական գնաճ է արձանագրել սառեցված մսի և ձկնամթերքի շուկայում:

Խոզի սառեցված միսը հունվար-հոկտեմբեր ամիսներին թանկացել է 41.6 տոկոսով, ընդ որում, միայն հոկտեմբերին գնաճը կազմել է 3.4 տոկոս: Ոչ միայն թարմ, այլև սառեցված ձկնամթերքն էլ այս ընթացքում թանկացել է 27.8 տոկոսով, ծովամթերքը՝ 24.7 տոկոսով:

Նկատենք, որ այս թանկացումները հիմնականում հետևանք են ԵՏՄ մաքսային դրույքաչափերի, քանի որ մի շարք ապրանքատեսակների դեպքում ՀՀ-ի համար սահմանված արտոնությունների ժամկետը սպառվել է, և արդեն սկսել են կիրառվել ԵՏՄ-ում ընդունված ընդհանուր դրույքաչափերը»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից