Սպորտ 

Երբ է ավարտվել Սուարեսի որակազրկման ժամկետը

analitik.am

Կեսգիշերին ավարտվել է Լուիս Սուարեսի որակազրկման ժամկետը: Ինչպես տեղեկացրել ենք նա պատժվել էր աշխարհի առաջնության եզրափակիչ փուլի մրցաշարում իտալացի Ջորջո Կյելինիին կծելու համար:

Եվ ահա, ՖԻՖԱ-ն պաշտոնապես հաստատել է, որ «Բարսելոնայի» ուրուգվայցի հարձակվողը կարող է հոկտեմբերի 25-ին խաղադաշտ դուրս գալ  և մասնակցել Մադրդի «Ռեալի» հետ հանդիպմանը: «Չնայած այն բանին, որ ձևակերպված պատժի որոշումում հստակորեն ամրագրված չէ որակազրկման ավարտի ժամկետը, այդուհանդերձ, ակնառու  է, որ չորս ամսվա պատիժն ավարտվում է հոկտեմբերի 24-ին՝ եվրոպական ժամանակով կեսգիշերին,- պարզաբանում է  ՖԻՖԱ-ի հայտարարությունը։

 

Նույն շարքից