Տնտեսություն 

Ինգոն եկավ մեր բակը

analitik.am

«ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ապահովագրական ընկերությունը սկսել է «ԻՆԳՈՆ ԵԿԱՎ ՄԵՐ ԲԱԿԸ»  ակցիան: Ակցիայի շրջանակում  հաճախորդները կարող են զանգահարել (010) 59 21 21` «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» շուրջօրյա զանգերի կենտրոն կամ շրջիկ գրասենյակ-ավտոմեքենաների վրա գրված հեռախոսահամարներով եւ կանչել ընկերության շրջիկ գրասենյակը իրենց բակ կամ ցանկացած հարմար վայր:


Ըստ «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ»-ի՝ դեկտեմբեր ամիսը ավտոսեփականատերերի մոտ ասոցիացվում է ԱՊՊԱ պայմանագիր կնքելու հետ կապված քաշքշուկի հետ: «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ապահովագրական ընկերությունը իր հաճխորդների փոխարեն հոգում է այդ խնդիրը` տալով «ԻՆԳՈՆ ԵԿԱՎ ՄԵՐ ԲԱԿԸ» կարգախոսով ակցիայի մեկնարկը եւ իսկապես դառնալով հասանելի ամենուրեք:


ԱՊՊԱ շրջիկ գրասենյակները համալրված են անհրաժեշտ սարքավորումներով, որոնց միջոցով ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ-ի մասնագետները ընդամենը մի քանի րոպեների ընթացքում տեղում կկնքեն պայմանագիրը:

Նույն շարքից