Սպորտ 

Մադրիդի «Ռեալը» կլասիկոյում տպավորիչ հաղթեց կատալոնական «Բարսելոնային»

analitik.am

Ֆուտբոլի Իսպանիայի առաջնության 9-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» սեփական հարկի տակ անցկացրած խաղում 3:1 հաշվով կամային հաղթանակ տարավ կատալոնական «Բարսելոնայի» նկատմամբ:

«Բարսելոնայի» մեկնարկային կազմում էր Ուրուգվայի հավաքականի հարձակվող Լուիս Սուարեսը: Նա քառամսյա որակազրկումից հետո առաջին անգամ պաշտոնական խաղում հանդես եկավ: Բայց «Բարսելոնայի» կազմում նորամուտ նշած այս ֆուտբոլիստն էլ չկարողացավ օգնել իր թիմին, որ այն խուսափի պարտությոունից: Ի դեպ, կատալոնական ակումբն առաջինը, այն էլ հանդիպման 4-րդ րոպեին բացեց հաշիվը, բայց հաջողությունը զարգացնել չստացվեց:

«Բարսելոնան» ընթացիկ խաղաշրջանում առաջին անգամ պարտվեց:

Թիմը 22 միավորով առաջին տեղում է, իսկ «Ռեալը» 21 միավորով  երկրորդն է:


Տեխնիկական արդյունքներ


«Ռեալ» - «Բարսելոնա»՝ 3:1

Կրիշտիանու Ռոնալդու, 35 (11 մ), Պեպե, 50, Քարիմ Բենզեմա, 61 – Նեյմար, 4


Թիմերը հանդես եկան հետևյալ կազմերով.


«Ռեալ». Իկեր Կասիլյաս, Դանիել Կարվախալ, Սերխիո Ռամոս, Պեպե, Մարսելո, Տոնի Կրոս, Լուկա Մոդրիչ (Ավարո Արբելոա, 89), Իսկո (Ասյեր Իլյարամենդի, 84), Խամես Ռոդրիգես, Կրիշտիանու Ռոնալդու, Քարիմ Բենզեմա (Սամի Խեդիրա, 87):  


«Բարսելոնա». Կլաուդիո Բրավո, Դանի Ալվես, Խավյեր Մասկերանո, Խերարդ Պիկե, Ժերեմի Մաթյե, Սերխիո Բուսկետս, Չավի (Իվան Ռակիտիչ, 60), Անդրես Ինյեստա (Սերխի Ռոբերտո, 72), Լիոնել Մեսի, Նեյմար, Լուիս Սուարես (Պեդրո, 69):

Նույն շարքից