Սպորտ 

Մեսսին նոր պայմանագրով դարձել է աշխարհի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը

analitik.am

Հարազատ ակումբի հետ պայմանագիրը երկարաձգած Լեոնել Մեսսին դարձել է աշխարհի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը:

Նոր պայմանագրով «Բարսելոնայի» առաջատար տարեկան կստանա 43 միլիոն եվրո՝ ներառյալ բոնուսները: Բացի դրանից, 30-ամյա արգենտինացին 50 միլիոն է ստացել պայմանագիրը երկարաձգելու համար:

Ավելի վաղ ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը «Շանհայ Շենհաուի» հարձակվող Կառլոս Տևեսն էր՝ 38 միլիոն եվրո աշխատավարձով:

Ցուցակում հաջորդը Նեյմարն է 36 միլիոն եվրոյով, ապա Ռոնալդուն՝ 34 միլիոն եվրո աշխատավարձով:

 

 

Նույն շարքից