Սպորտ 

Հայ ֆուտբոլիստների թիմից հաղթանակը «գողացվեց»

analitik.am

Բաշկիրիայի «Ուֆան», որի կազմում հանդես են գալիս հայ ֆուտբոլիստներ, Ռուսատանի ֆուտբոլի առաջնության 11-րդ տուրում հյուրընկալելիս 3:3 հաշվով ավարտեց խաղը Մոսկվայի ԲԿՄԱ-ի հետ:

«Ուֆան» երեք անգամ հաշվի մեջ առաջ անցավ, սակայն բանակայինները  պարտությունից խուսափեցին մրցավարի կողմից ավելացված խաղաժամանակում: Ընդ որում, մրցավարը երկու անգամ ԲԿՄԱ-ի օգտին կասկածելի 11 մ-ոց տուգանային հարված նշանակեց:

«Ուֆայի» մեկնարկային կազմում ամբողջ խաղին մասնակցեց Դենիս Թումասյանը, մի ֆուտբոլիստ, որին այդպես էլ չեն հրավիրում Հայսատանի ազգային հավաքական, իսկ Նիկոլայ Սաֆրոնիդին խփեց Բաշկիրիայի թիմի երրորդ գնդակը:

 

Տեխնիկական արդյունքներ

 

«Ուֆա» - ԲԿՄԱ՝ 3:3

Բրաուն Ֆորբս, 12, Մաքսիմ Սեմակին, 50, Նիկոլայ Սաֆրոնիդի, 87 – Վասիլի Բերեզուցկի, 43, Բիբրաս Նատխո, 59 (11 մ), 90+4 (11 մ)

 

Նույն շարքից