Սպորտ 

Ֆաբիո Կապելոն չի պատրաստվում անվճար երկար աշխատել Ռուսաստանում

analitik.am

Ռուսաստանի ֆուտբոլի հավաքականի իտալացի մարզիչ Ֆաբիո Կապելոյի որդին՝Պյերֆիլիպո Կապելոն, հոր գործակալն է: Նա հրապարակավ հայտարարել է, որ Ռուսաստանի ֆուտբոլի ֆեդերացիան արդեն երեք ամիս է չի վճարում հավաքականի մարզիչների աշխատավարձը: Որդին առաջարկել է աղմուկ բարձրացնել, սական հայրը մերժել է, ասելով, որ չի ցանկանում պայքար սկսել Ռուսաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ և կենտրոնացած է հավաքականում իր աշխատանքի վրա: Միակ բանը, որ նրան հուզում է` ազգային թիմի մրցելույթներն են:

Այդուհանդերձ, իտալացի մասնագետը չի պատրաստվում անվճար երկար աշխատել: Եթե առաջիկայում մինչև հոկտեմբերի պարտքը չմարվի, նա կխզի Ռուսաստանի ֆուտբոլային ֆեդերացիայի  հետ կնքած աշխատանքային պայմանագիրը:

Կապելոն տարեկան ստանում է ինը միլիոն եվրո և համարվում է աշխարհում ազգային հավաքականների ամենաբարձր վարձատրվող մարզիչը:

Նույն շարքից