Սպորտ 

Յուրգեն Կլոպ. «Եթե շարունակենք վատ մրցելույթները, ապա դուրս կմնանք բարձրագույն խմբից»

analitik.am

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի խաղացող Հենրիխ Մխիթարյանի թիմը`Դորտմունդի «Բորուսիան», անհաջող է հանդես գալիս ֆուտբոլի Գերմանիայի առաջնությունում: Այն ներկայումս 15-րդ տեղում է: Եվ ահա, թիմի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպն անդրադարձել է ստեղծված իրավիճակին:

«Պարտվելու վախը մեր մեջ է: Երբեմն ժամանակը չի բավարարում, որպեսզի վերականգենք ուժերը և պատրաստվենք հանդիպումներին: Փորձում ենք նախապատրաստվել ըստ գրաֆիկի, չնայած ծայրահեղ  ծանր դրությունում ենք: Առաջնության խաղամակարդակը շատ բարձր է, և եթե շարունակենք վատ մրցելույթները, ապա դուրս կմնանք բարձրագույն խմբից: Մի քանի ֆուտբոլիստներ գերծանրաբեռնվածության հետ կապված խնդիրներ ունեն, ուչախալի է, որ  նոր վնասվածք ստացողներ չունենք»-,ասել է նա:

Նույն շարքից