Սպորտ 

Ովքեր են «Ոսկե գնդակ» մրցանակի հավակնորդները

analitik.am

Այսօր Ֆուտբոլի միջազգային ֆեդերցիան կհրապարակի  այն 23 խաղացողների անունները, ովքեր կարող են հավակնել աշխարհի լավագույն ֆուտբոլիստի համար սահմանված «Ոսկե Գնդակ» մրցանակին:

Այն կշնորհվի 2015 թվականի հունվարի 12-ին, Ցյուրիխում։

Պարգևի հաղթողը որոշվում է լրատվամիջոցների ներկայացուցիչների, ազգային հավաքականների գլխավոր մարզիչների և ավագների քվեարկությամբ։

Հավելենք, որ հավանականությունը մեծ է, որ այդ պարգևը կստանա Մադրիդի «Ռեալի» և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող  Կրիշտիանու Ռոնալդուն, որը անցած մրցաշրջանում 31 գնդակ  է խփել մրցակիցների դարպասը և դարձել Եվրոպայի Չեմպիոնների լիգայի մրցաշարի հաղթող։

Ընդ որում, նա ներկայումս նույնպես արդյունավետ է խաղում:

 

Նույն շարքից