Սպորտ 

Տևեսի վերադարձն Արգենտինայի ֆուտբոլի հավաքական

analitik.am

Նոյեմբերի 14-ին Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի շրջանակում արտագնա խաղում կմրցի Պորտուգալիայի հավաքականի հետ: 4 օր անց` նոյեմբերի 18-ին պորտուգալացիներն ուժերը կչափեն արգենտինացիների հետ: Եվ ահա, այդ հանդիպմանը մասնակցելու համար Արգենտինայի հավաքականի գլխավոր մարզիչ Խերարդո Մարտինոն թիմ է հիրավիրել նաև Կառլոս Տևեսին, որը 2011-ից հետո այդպիսի պատվի չի արժանացել: Մարզիչը հրապարակել է այն ֆուտբոլիստների անունները, ովքեր նախապատրաստվելու են Պորտուգալիայի, նաև Խորվաթիայի հավաքականների հետ կայանալիք առաջիկա ընկերական խաղերին։

Տևեսին ուղարկված հրավերը պատահական չէ: 30-ամյա հարձակվողն  ընթացիկ մրցաշրջանում «Յուվենթուսի» կազմում փայլում է: Նա,10 խաղի մասնակցելով, 8 անգամ գրավել է մրցակիցների դարպասը:

Ահա թե ում է վստահում Մարտինոն. դարպասապահներ. Սերխո Ռոմերո («Սամպդորիա»), Վիլի Կաբալյերո («Մանչեսթեր սիթի»), Նահուել Գուզման(«Տիգրես»), պաշտպաններ. Նիկոլաս Օտամենդի («Վալենսիա»), Մարտին Դեմիկելիս («Մանչեսթեր սիթի»), Մարկոս Ռոխո («Մանչեսթեր յունայթեդ»), Պաբլո Սաբալետա («Մանչեսթեր սիթի»), Դեդերիկո Ֆացիո («Տոտենհեմ»), Ֆեդերիկո Ֆերնանդես («Սուոնսի»), Էզեկիել Գարայ («Զենիթ»), Ֆակունդո Ռոնկագլիա («Ջենոա»), Քրիստան Անսալդի («Աթլետիկո»), կիսապաշտպաններ. Խավյեր Մասկերանո («Բարսելոնա»), Էվեր Բանեգա («Սևիլիա»), Ռոբերտ Պարեյրա («Յուվենթուս»), Լուկաս Բիգիա («Լացիո»), Անխել դի Մարիա («Մանչեսթեր յունայթեդ»), Էրիկ Լամելա («Տոտենհեմ»), Խավյեր Պաստորե (ՊՍԺ), Էնցո Պերեզ («Բենֆիկա»), Նիկոլաս Գայտան («Բենֆիկա»), հարձակվողներ. Լիոնել Մեսսի («Բարսելոնա»), Կառլոս Տևես («Յուվենթուս»), Գոնսալո Իգուաին («Նապոլի»), Սերխիո Ագուերո («Մանչեսթեր սիթի»)։

Նույն շարքից