Սպորտ 

Հենրիխ Մխիթարյանը կխաղա մեկնարկից

analitik.am

Հայաստանի ֆուտբոլի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի թիմը` Դորտմունդի «Բորուսիան», Գերմանիայի գավաթի խաղարկության երկրորդ փուլում մրցակցի հարկի տակ ուժերն է չափելու «Սանկտ Պաուլի» ակումբի հետ։

Հանդիպումը կսկսվի Երևանի ժամանակով  ժամը 23։30-ին։

Մխիթարյանի ակումբի պաշտոնական կայքը հրապարակել է թիմի մեկնարկային կազմը։ Հենրիխը կխաղա մեկնարկից:

«Բորուսիա». Լանգերակ, Սուբոտիչ, Հյումելս, Դյուրմ, Սոկրատիս, Գրոսկրոյց, Կեհլ, Կագավա, Մխիթարյան, Ռոյս, Իմոբիլե։

Պահեստայիններն են` Վայդենֆելերը, Բենդերը, Յոյիչը, Պիշչեկը, Գինտերը, Մարուոկան։

 

Նույն շարքից