Տնտեսություն 

Սերժ Սարգսյան. «Ռոսնեֆտը» աշխատելու է Հայաստանում

analitik.am

«Ռոսնեֆտի» հետ Հայաստանում աշխատանք սկսելու համաձայնագիր է ձեռք բերվել: Այս մասին հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը՝ դեկտեմբերի երկուսին ելույթ ունենալով Գյումրիում հայ-ռուսական միջտարածաշրջանային երրորդ համագումարի բացման ժամանակ: Բացմանը ժամանել է նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:


«Հայկական շուկայում վաղուց ու բավականին հաջող աշխատում են այնպիսի ռուսական ընկերություններ, ինչպիսիք են «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ»-ը, «Գազպրոմը», ՎՏԲ-ն, իսկ վերջերս որոշում կայացվեց նաև, որ հայկական շուկա է մուտք գործելու «Ռոսնեֆտը»»,-հայտարարել է Սարգսյանը:


Պետք է ասել, որ ռուսական պատվիրակության կազմում են նաև ընկերության ներկայացուցիչներ, սակայն նրանց օրակարգում են միայն բլից-այցելություններ:


Հիշեցնենք, որ «Ռոսնեֆտի» ղեկավար Իգոր Սեչինը այս տարվա ապրիլի չորսին այցելել է Հայաստան ու հանդիպել Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանին: Հանդիպման արդյունքում համաձայնագիր է ստորագրվել՝ կապված մարքետինգի ոլորտում համատեղ ձեռնարկություն ստեղծելու հետ: Հաղորդվում էր, որ ծրագրվում է բացել 40 – 50 լցակայաններից բաղկացած ցանց ու «Զվարթնոց» իջազգային օդանավակայանում հատուկ բենզալցակայան:

Նույն շարքից