«Լիվերպուլի» կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինիոն դեռ կարող է տեղափոխվել «Բարսելոնա», այս մասին հայտնում է Diario Sport-ը:
Նշվում է, որ կատալոնական ակումբի ֆուտբոլիստները դիմել են ղեկավարությանը՝ խնդրելով ձեռք բերել բրազիլացուն, իսկ անգլիական գրանդն իբր պատրաստ է հրաժարվել իր կիսապաշտպանից առնվազն 150 միլիոն եվրոյի դիմաց:
Բացի դրանից, հայտնվում է, թե Կոուտինիոն պայմանավորվածություն ունի «Լիվերպուլի» ղեկավարության հետ, որ իրան բաց կթողնեն կատալոնական գրանդ: