Սպորտ 

Լևոնի վերադարձը հարազատ թիմ

analitik.am

Հայաստանի ֆուտբոլի հավաքականի պաշտպան Լևոն Հայրապետյանը վերջապես Չեխիայի ընթացիկ առաջնությունում իր թիմի՝ «Պրիբրամի» կազմում առաջին հանդիպումն  անցկացրեց:

13-րդ տուրի «Դուկլայի» հետ խաղում 25-ամյա ֆուտբոլիստը փոխարինման  դուրս եկավ 90-րդ րոպեին: Հանդիպումն ավարտվեց 0:0 հաշվով: Կարելի է ասել, որ Հայրապետյանը վերադարձել է թիմ, բայց գրեթե չի խաղացել:

Հիշեցնենք, որ հայ ֆուտբոլիստը վնասվածքն ապաքինվելուց հետո խաղացել է «Պրիբրամի» երիտասարդական թիմում, նաև նախորդ խաղում գոլի հեղինակ է դարձել:

Ի դեպ, «Պրիբրամի» կազմում չխաղալն ամենևին էլ պատճառ չէր, որ Լևոնը հանդես չգա Հայաաստնի հավաքականի կազմում:

 

Նույն շարքից