Սպորտ 

Արտակ Դաշյանը երրորդ խաղն անընդմեջ դառնում է գոլի հեղինակ

analitik.am

Մակեդոնիայի բազմակի չեմպիոն «Վարդարը», որի կազմում է հայ երեք ֆուտբոլիստ, այդ երկրի առաջնության 13-րդ տուրում հյուրընկալելիս 5:0 հաշվով առավելության հասավ «Տետեքսի» նկատմամբ:

Երրորդ գնդակը 63-րդ րոպեին մրցակցի դարպասը խփեց Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արտակ Դաշյանը: Վերջինս 66-րդ րոպեին փոխարինվեց: Ընդ որոմ, հայ ֆուտբոլիստըն իր թիմի վերջին երեք խաղում մարզադաշտը չի լքում առանց մրցակցի դարպասը գրավելու:

Հայաստանի հավաքականի մեկ այլ խաղացող` պաշտպան Հովհաննես Համբարձումյանը, մասնակցեց ամբողջ հանդիպմանը և երեք գոլային փոխանցում կատարեց: Իսկ Արթուր Միրանյանը չխաղաց:

«Վարդարը» այս հաղթանակից հետո վաստակեց 33 միավոր և շարունակում է վստահորեն գլխավորել մրցաշարային աղյուսակը:

 

Նույն շարքից