Սպորտ 

Արթուր Մալոյանը` Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» «դահիճ»

analitik.am

Ռուսաստանի ֆուտբոլի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչում Տուլայի «Արսենալը» հյուրընկալվել էր Սանկտ Պետերբուրգի «Զենիթին»:

Խաղն ուշագրավ ընթացք ունեցավ: Տանտերերը մինչև հանդիպման 81 րոպեն հաղթում էին 2:0  հաշվով, սակայն հյուրերը կարողացան վերականգնել հաշվի հավասարակշռությունը` 2:2: Իսկ լրացուցիչ խաղաժամանակի 104-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ երկրորդ խաղկեսում փոխարինման դուրս եկած Արթուր Մալոյանը: Փաստորեն, «Արսենալը» կամային հաղթանակ տարավ 3:2 հաշվով, իսկ հանդիպման վերջակետը դրեց հայ ֆուտբոլիստը:

«Արսենալը» գավաթային մրցաշարի քառորդ եզրափակչում կմրցի Օրենբուրգի «Գազովիկի» հետ:

 

Նույն շարքից