Սպորտ 

Յուրա Մովսիսյանի թիմը գավաթային հանդիպումից առաջ խնդիրներ ունի

analitik.am

Յուրա Մովսիսյանի թիմը՝ Մոսկվայի «Սպարտակը», ֆուտբոլի Ռուսաստանի գավաթի խաղարկության1/8-րդ եզրափակչի շրջանակում Կազանում արտագնա հանդիպում է անցկացնելու տեղի «Ռուբինի» հետ:

Գրավախաղերի կազմակերպիչները տանտերերի հաղթանակի հասնելու հնարավորություններն ավելի բարձր են գնահատում: Բուքմեյքերները Կազանի թիմի  հաղթանակի համար սահմանել են 2,30,  «Սպարտակի» հաղթանակի համար՝ 3,10 գործակիցը: Ոչ-ոքին գնահատվում է 3,25 գործակցով:

Մովսիսյանն արդեն ամբողջովին ապաքինվել է և հնարավոր է, որ ընթացիկ մրցաշրջանում առաջին անգամ խաղադաշտ դուրս գա «Սպարտակի» մեկնարկային կազմում: Ի դեպ, հոկտեմբերի 26-ին Մովսիսյանը մասնակցել էր «Լոկոմոտիվի» հետ հանդիպմանը, սակայն խաղադաշտում անցկացրել էր 20 րոպե: Նա փոխարինէլ էր թիմակցին:

Այդուհանդերձ, «Սպարտակը» մի շարք խնդիրներ ունի:

Թիմի հարձակվող Արտյոմ Ձյուբան, որը լավ մարզավիճակում է, սպառնում է հեռանալ Մոսկվայի «Լոկոմոտիվ»: Նա պահանջում է տարեկան իր աշխատավարձը հասցնել 3 մլն դոլարի:  «Սպարտակը» Կազան է ժամանել առանց գլխավոր մարզիչ Մուրատ Յակինի, որը վատառողջ է: Նրան փոխարինում է Մարկոս Օտերոն:

Ռուսաստանի բարձրագույն խմբի առաջնության վերջին 4 խաղերում թիմը չի հաղթել: Փոխարենը

«Ռուբինը» վերջին երեք խաղում հաղթել է մրցակիցներին և մոտեցել է առաջատարներին՝ 6-րդ տեղում է:

 

Նույն շարքից