Սպորտ 

Պերում հույսեր են կապում Մադրդի «Աթլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեի հետ

analitik.am

Ակնկալվում է, որ Պերուի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնն առաջիկայում կզբաղեցնի Ֆրեդի Ամեսը: Վերջինս շտապել է հայտնել, որ պաշտոնի անցնելուց անմիջապես հետո մտադիր է առաջարկել Մադրիդի «Աթլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեին, որպեսզի նա ստանձնի Պերուի ազգայիn հավաքականի ղեկը:  

Ամեսն այն կարծիքին է, որ Սիմեոնեն Պերուի հավաքականին կօգնի, որպեսզի այն աշխարհի 2018-ի առաջնության ուղեգրի արժանանա:

«Պերուի հավաքականի համար պետք է լավագույն մարզչին ընտրենք: Մեզ հետաքրքրում է այն, ինչը  Սիմեոնեն անում է «Աթլետիկոյում»: Նրա գալը մեր երկրի հավաքականի հաղթանակների գրավականը կդառնա»,- ասել է Ամեսը:

Նույն շարքից