Սպորտ 

Բորբոքված կրքեր՝ «Բավարիայի» և Հենրիխ Մխիթարյանի թիմի՝ «Բորուսիայի», հանդիպումից առաջ

analitik.am

Մյունխենի «Բավարիան» ներկայումս վերելք է ապրում: Այն հաջողություններր ունի միջազգային մրցասպարեզում, նաև առաջատար է ֆուտբոլի Գերմանիայի բարձրագույն խմբի առաջնությունում: Դրան մեծապես նպաստել է այն, որ մյունխենցիները վերջին տարիներին տիրացել են իրենց հիմնական մրցակցի՝ Դորտմունդի «Բորուսիայի», առաջատար խաղացողների: Մասնավորապես, նախորդ երկու տարվա ընթացում վերջինիցս տեղափոխվել են մյուևնխենյան ակումբ Մարիո Գյոտցեն, Ռոբերտ Լևանդովսկին, որոնք համաշխարհային ֆուտբոլի աստղեր են: Այժմ էլ «Բավարիայի» ղեկավարությունը որս է սկսել, որպեսզի տիրանա դորտմունդյան ակումբի և Գերմանաիայի հավաքականի հարձակվող Մարկո Ռոյսին: Նրան գնելու մասին հայտնել է «Բավարիայի» կառավարման խորհրդի նախագահ Կառլ Հայնց Ռումենիգեն: Ինչ խոսք, դա մեծ հարված կարող է լինել Հենրիխ Մխիթարյանի թիմի համար: Ընդ որում, վերջինիս ձախորդ օրերը շարունակվում են և այն Գերմանաիայի առաջնության 10-րդ տուրից առաջ աղյուսակի ստորին՝ 15-րդ հորիզոնականում է:

 «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը վստահ է, որ «Բավարիան» դեռ կհատուցի իր վարած զավթողական  քաղաքականության համար: «Կարծում եմ,  կյանքում արդարացիությունը կհաղթի: Երբ հաջողության  ժամանակ քեզ վատ ես պահում, անպայման հետո զղջում ես: «Բավարիան» անպայման կհատուցի ներկայիս արարքների համար»,- ասել էԿլոպը:

Հավելենք, որ երկու ակումբները Գերմանիայի առաջնության 10-րդ տուրի շրջանակում մրելու են «Բավարիայի» հարկի տակ: Խաղը կայանալու է նոյեմբերի 1-ին:

 

Նույն շարքից