Սպորտ 

Հայաստանի ֆուտբոլի հավաքականի կիսապաշտպանի թիմը հաղթեց Դոնեցկի «Շախտյորին»

analitik.am

Ուկրաինայի ֆուտբոլի բարձրագույն խմբի առաջնության 11-րդ տուրում  Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Ռումյան Հովսեփյանի թիմը` Դոնեցկի  «Մետալուրգը», 2:1 հաշվով հաղթեց Դոնեցկի «Շախտյորին»։

Հովսեփյանն իր թիմի մեկնարկային կազմում էր և փոխարինվեց 88-րդ րոպեին:

Ուշագրավ է, որ «Մետալուրգը» երկար ժամանակ  չէր  հաղթել «Շախտյորին»: «Մետալուրգը»  մրցակցի նկատմամբ վերջին անգամ առավելության էր հասել 2010-ի մարտին` Ուկրաինայի գավաթի խաղարկության հանդիպումում:

 

 Տեխնիկական արդյունքներ


«Մետալուրգ» - «Շախտյոր» - 2:1

 

Գոլերը՝ Մորոզյուկ 72 Լազիչ 75 - Սռնա 88 

 

 

Նույն շարքից