Ֆուտբոլի Ռուսաստանի առաջնության 12-րդ տուրում Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Էդգար Մանուչարյանի թիմը` Եկատերինբուրգի «Ուրալը», արտագնա խաղում 0:1 հաշվով զիջեց «Ռոստովին»: Փաստորեն, «Ուրալի» հաջողությունների շարքն ընդհատվեց: Այն երեք անընդմեջ հաղթանակ էր տարել:
Մանուչարյանը վնասվածքի պատճառով չմասնակցեց խաղին:
«Ռոստովը» վաստակած միավորների պաշարը հասցրեց 8-ի և 14-րդ հորիզոնականում է, «Ուրալը» 10 միավորով 12-րդն է։
Տեխնիկական արդյունքներ
Տեխնիկական արդյունքներ
«Ռոստով» - «Ուրալ»՝ 1։0
Գոլը՝ Պոլոզ 3