Ֆուտբոլի Իրանի առաջնության 13-րդ տուրում Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան և Իրանի հավաքականի կիսապաշտպան Անդրանիկ Թեյմուրյանի թիմը` «Էսթեղլալը», սեփական հարկի տակ 1:1 հաշվով ավարտեց հանդիպումը «Սաբա Քոմի» հետ:
Մկոյանը, վնասվածքն ապաքինելուց հետո, առաջին հանդիպումն անցկացրեց: Նա խաղադաշտ էր դուրս եկել իր թիմի մեկնարկային կազմում և մասնակցեց ամբողջ հանդիպմանը:
«Էսթեղլալը» վաստակած 23 միավորով 3-րդ տեղում է: