Սպորտ 

Խոշոր հաշիվներ` ֆուտբոլի Հայաստանի առաջնությունում

analitik.am

Ֆուտբոլի Հայաստանի  բարձրագույն խմբի առաջնության 12-րդ տուրի շրջանակում կայացավ երկու խաղ: Ընդ որում, երկուսում էլ խոշոր հաշիվներ գրանցվեցին:

Առաջատարը` «Ուլիսը», հյուրնկալելիս 5:1 հաշվով հաղթեց «Ալաշկերտին»:

«Ուլիսի» խաղացողներից երկու գոլի հեղինակ դարձավ  ռուսաստանցի պաշտպան Կոնստանտին Մորոզովը: Աչքի ընկավ նաև  Հովհաննես Գոհարյանը և մրցակիցների դարպասը խփած  9 գնդակով գլխավորեց ռմբարկուների ցուցակը

«Ուլիսը» տարավ 11-րդ հաղթանակը և 34 միավորով առաջին հորիզոնականում է:  «Ալաշկերտն» ունի 14 միավոր և 4-րդ տեղում է:

 «Գանձասարը» Կապանում Գյումրիի «Շիրակին» պարտվեց 0։3 հաշվով։ Հյուրերի կազմում երեք գոլի հեղինակ դարձավ Ժան-Ժակ Բուգուին։

«Շիրակը» 17 միավորով 3-րդ տեղում է, «Գանձասարը» 14 միավորով 5-րդն է։

 

Տեխնիկական արդյունքներ

 

Ուլիս» - «Ալաշկերտ»՝ 5:1

Կոնստանտին Մորոզով, 29, 78, Հովհաննես Գոհարյան, 50, Դավիթ Խուրցիձե, 81, Ալիկ Էլյազյան, 90 – Միհրան Մանասյան, 51

 

«Գանձասար» - «Շիրակ»՝ 0։3

Ժան-Ժակ Բուգուի 6, 55, 67

Նույն շարքից