Սպորտ 

Հենրիխ Մխիթարյանի թիմը հինգերորդ անընդմեջ պարտությունը կրեց

analitik.am

Րոպեներ առաջ ավարտված ֆուտբոլի Գերմանիայի բարձրագույն խմբի առաջնության 10-րդ տուրի խաղում Մյունխենի «Բավարիան» 2:1 հաշվով կամային հաղթանակ տարավ Հենրիխ Մխիթարյանի թիմի` Դորտմունդի  «Բորուսիայի» նկատմամբ: Վերջինս առաջնությունում հինգերորդ անընդմեջ պարտությունը կրեց:

Մխիթարյանն ակտիվ էր: Առաջին խաղակեսում նրա հարվածից հետո գնդակը դիպավ դարպասաձողին: Հայ ֆուտբոլիստը եռանդով գործեց մինչև հանդիպման ավաւտը:

 «Բավարիան» 24 միավորով առջևում է: «Բորուսիան» ունի 7 միավոր և 16-րդ տեղում է:


Թիմերը հանդես եկան հետևյալ կազմերով.


«Բավարիա». Նոյեր, Լամ, Բենատիա, Բոատենգ, Ալաբա, Ալոնսո, Բերնատ, Ռոբեն, Գյոտցե (Ռիբերի, 70), Մյուլեր (Պիզարո, 71), Լևանդովսկի (Ռոդե, 88):


«Բորուսիա». Վայդենֆելեր, Պիշչեկ, Հումելս (Սուբոտիչ, 45), Սոկրատիս, Դուրմ, Բենդեր, Կել, Մխիթարյան, Ռոյս, Կագավա (Գրոսկրոյց, 71), Օբամեյանգ (Ռամոս, 81):

 

Տեխնիկական արդյունքներ

 

«Բավարիա» - Դորտմունդի «Բորուսիա »՝ 2:1

Ռոբերտ Լևանդովսկի, 70, Արյեն Ռոբեն, 85 – Մարկո Ռոյս, 31

 

Նույն շարքից