Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի առաջնության 12-րդ տուրի շրջանակում կայացավ «Միկա» – «Արարատ» հանդիպումը: «Միկան» առավելության հասավ 3:1 հաշվով:
Հյուրընկալողների թիմից երկու գոլի հեղինակ դարձավ Վարդգես Սաթումյանը: «Արարատը» 10-րդ պարտությունըւ կրեց և 6 միավորով եզրափակում է աղյուսակը: «Միկան» 13 միավորով 6-րդ տեղում է:
Տեխնիկական արդյունքներ
«Միկա» – «Արարատ»՝ 3:1
Գոլերը` Ղազարյան (4), Սաթումյան (12, 23) - Ռակիչ (75)