Սպորտ 

Յուրա Մովսիսյանը գոլային փոխանցման հեղինակ

analitik.am

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի խաղացողներ Յուրա Մովսիսյանի և Արազ Օզբիլիսի թիմը՝ Մոսկվայի «Սպարտակը», Ռուսաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի առաջնության 13-րդ տուրի շրջանակում Կրասնոդարում մրցեց  տեղի «Կուբանի» հետ: Գրանցվեց մարտական ոչ-ոքի՝ 3:3 հաշիվը:  Օզբիլիսի անունը բացակայում էր «Սպարտակի» հայտացուցակում: Իսկ Մովսիսյանը, վնասվածքն ապաքինելուց հետո, առաջին անգամ ընդգրկվել էր «Սպարտակի» մեկնարկային կազմում:

Առաջինը հաջողության հասավ Մովսիսյանի թիմը, սակայն տանտերերը երկու գնդակ կարողացան խփել: Խաղավերջին «Սպարտակը» կրկին առջևում էր՝ 3:2 հաշվով: Ի դեպ, մոսկվացիներից Կիմ Չելստրիումը երկրորդ գնդակը խփել էր Մովսիսյանի գոլային փոխանցումից հետո: Իսկ «Կուբանը» պարտությունից խուսափեց 11 մ-ոց տուգանային հարվածի միջոցով: Այն հստակորեն իրացրեց  Իվելին Պոպովը: Յուրա Մովսիսյանը խաղաց առանց փոխարինման:

19 միավորով «Սպարտակը» բաժանում է 5-8-րդ տեղերը, «Կուբանը» հավաքած 21 միավորով հավասարվեց երրորդ տեղում ընթացող «Կրասնոդարին»:

Նույն շարքից