Ֆրանսիայի առաջնության 12-րդ տուրում «Մարսելը» հյուրընկալելիս 2:1 հաշվով առավելության հասավ «Լանսի» նկատմամբ:
Տանտերերի թիմի կազմում իր նորոմուտը նշեց Գաել Անդոնյանը:Նա փոխարինման դուրս եկավ 79-րդ րոպեին և առաջին խաղն անցկացրեց «Մարսելի» հիմնական թիմի կազմում: Հայ ֆուտբոլիստն ընդամենը 19 տարեկան է:
Ի դեպ, 2012-ին նա հրավիրվել էր Հայաստանի հավաքական, սակայն հրաժարվել էր:
«Մարսելը» միավորների իր պաշարը հասրեց 28-ի և վստահորեն գլխավորում է մրցաշարային աղյուսակը: