«Ռեալը» կարող է ձեռք բերել «Յուվենթուսի» հարձակվող Պաուլո Դիբալային, այս մասին հայտնում է Rai Sport-ը:
Նշվում է, որ հանուն երիտասարդ արգենտինացու Արքայական ակումբը պատրաստ է հրաժարվել Թոնի Կրոսից:
Ինչ վերաբերում է թուրինցիներին, ապա նրանք մտադիր չեն հրաժարվել իրենց ֆուտբոլիստից և պատրաստվում են երկարաձգել վերջինիս պայմանագիրը: