Սպորտ 

Կարլո Անչելոտիին Մադրիդի «Ռեալի» ղեկավարությունը կառաջարկի երկարաձգել աշխատանքային պայմանագիրը

analitik.am

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտիի աշխատանքից ակումբի ղեկավարությունը գոհ է: Թեև նրա աշխատանքային պայմանագիրն ավարտվելու է 2016-ին, սակայն իտալացի մասնագետին առաջարկ է արվել այն երկարաձգել մինչև 2017-ը կամ 2018-ը:

 55-ամյա մարզիչը 2013-ի ամռանը ֆրանսիական ՊՍԺ-ից էր տեղափոխվել «Ռեալ» և օգնել էր, որ թիմը դառնա Եվրոպայի Չեմպիոնների լիգայի մրցաշարի  հաղթող, Իսպանիայի գավաթակիր, ՈւԵՖԱ-ի սուպերգավաթակիր:

Ֆուտբոլի Իսպանիայի առաջնությունում խաղացված 10 տուրից հետո մադրիդցիները 24 միավորով գլխավորում են մրցաշարային աղյուսակը:

Նույն շարքից