Սպորտ 

Հայաստանի ֆուտբոլի հավաքականի և ռուսական «Ուրալի» հարձակվողը շարք է վերադարձել

analitik.am

Նոյեմբերի 7-ին Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի հարձակվող Էդգար Մանուչարյանի թիմը` Եկատերինբուրգի «Ուրալը», ֆուտբոլի Ռուսաստանի բարձրագույն խմբի առաջնության 13-րդ տուրի շրջանակում հյուրընկալելու է Կրասնոդարի  «Կուբանին»: «Ուրալը» սկսել է նախապատրաստվել այդ խաղին:

Ուրախալի է, որ Մանուչարյանն իր թիմի ընդհանուր մարզվողների շարքում է: Ինչպես հայտնի է, վնասվածքը խանգարել էր հայ ֆուտբոլիստին, որպեսզի նա մասնակցի 12-րդ տուրի «Ռոստովի» հետ հանդիպմանը:

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը նոյեմբերի 14-ին արտագնա խաղ է անցկացնելու Պորտուգալիայի ընտրանիի հետ, և ցանկալի է, որ Մանուչարյանը կազմուպատրաստ ներկայանա այդ մրցամարտին:

 

Նույն շարքից