Սպորտ 

«Արսենալի» հայ ֆուտբոլիստը հաղթական գնդակ խփեց Մոսկվայի «Տորպեդոյի» դարպասը

analitik.am

Արթուր Մոլոյանի թիմը` Տուլայի «Արսենալը», նոյեմբերի 3-ին առաջին հաղթանակը տարավ Ֆուտբոլի Ռուսաստանի բարձրագույն խմբի առաջնությունում: 13-րդ տուրի շրջանակում Մոսկվայում կայացած խաղում այն 1:0 հաշվով առավելության հասավ Մոսկվայի «Տորպեդոյի» նկատմամբ: Հաղթական գնդակը խփեց Մալոյանը:

25-ամյա հարձակվողը փոխարինման դուրս եկավ 47-րդ րոպեին, իսկ 49-ին` դարձավ հաղթական, նաև գեղեցիկ  գոլի հեղինակ: Նա Ռուսաստանի ընթացիկ առաջնությունում 2-րդ անգամ աչքի ընկավ:

«Արսենալը» 5 միավորով վերջին տեղում է: «Տորպեդոն» ունի 6 միավոր:

Հավելենք, որ Մալոյանը վերջերս հաղթական գնդակ էր խփել նաև Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» հետ կայացած Ռուսաստանի գավաթի խաղարկության 1/8 եզրափաիչի արտագնա խաղում:

Հարձակվողը, որը նախկինում հանդես է եկել Ռուսաստանի երիտասարդական հավաքականում, ասել է, որ առայժմ առաջարկ չի ստացել Հայաստանի հավաքականում խաղալու համար:

«Առայժմ առաջարկ չեմ ստացել,եթե այն լինի, ապա կմտածեմ այդ ուղղությամբ: Այժմ բոլոր մտքերս կապված են ակումբի հետ: Առաջնությունում պետք է շտկենք իրավիճակը, իսկ Ռուսաստանի գավաթի խաղարկության մրցաշարում ձգտում ենք  հնարավորինս հաջող խաղալ»,- ասել է Մալոյանը:

 

Նույն շարքից