Սպորտ 

Հայ ֆուտբոլիստի թիմի մարզիչը խնդիրներ չի տեսնում թուրքական թիմի հետ խաղից առաջ

analitik.am

Հենրիխ Մխիթարյանի թիմի՝ Դորտմունդի «Բորուսիայի», գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը, Եվրոպքայի Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի  չորրորդ տուրի «Գալաթասարայի» հետ խաղից առաջ անդրադարձել է այդ հանդիպումից սպասելիքներին: Այն այսօր սկսվելու է Երևանի ժամանակով 23:45-ին:

«Կփորձենք հաղթել «Գալաթասարային» և հաջորդ փուլ դուրս գալ: Դա կօգնի լավ տրամադրությամբ նախապատրաստվել Մյունխենգլադբախի «Բորուսիայի» հետ մրցամարտին։ «Գալաթասարայն» ուժեղ թիմ է և կփորձի բարելավել դիրքը։ Չեմպիոնների լիգայում խաղում ենք ավելի հաջող,քանի որ անհատական խաղում ֆուտբոլիստները հազվադեպ են սխալվում»,- ասել է Կլոպը:

 

Նույն շարքից