Սպորտ 

Արոնյանը կրկին ոչ-ոքի է խաղացել. Յուրատեսակ ռեկորդ՝ շախմատի պատմության մեջ

Լոնդոնում ընթացող London Chess Classic սուպերմրցաշարում այսօր կայացան 3-րդ տուրի պարտիաները:

Հայաստանի ուժեղագույն շախմատիստ Լեւոն Արոնյանը սպիտակներով հանդիպեց աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարի իր առաջիկա մրցակիցներից մեկի՝ ռուսաստանցի Սերգեյ Կարյակինի հետ: Բավականին հագեցած եւ հետաքրքիր պայքարում ընթացած պարտիան 33-րդ քայլին ավարտվեց հաշտությամբ:

Մինչ այդ մնացած բոլոր հանդիպումները նույնպես ոչ-ոքի էին ավարտվել: Այդպիսով, մրցաշարում կայացած բոլոր 15 պարտիաներում էլ չի որոշվել ուժեղագույնը, ինչը յուրատեսակ ռեկորդ է շախմատի պատմության մեջ:

Այսօր տեղի կունենա 4-րդ տուրը: Լեւոն Արոնյանը սեւերով կմրցի աշխարհի նախկին չեմպիոն, հնդիկ գրոսմայստեր Վիշվանաթան Անանդի հետ:

Նույն շարքից