Տնտեսություն 

Քաղաքացիներն իրենք պետք է ընտրեն հավատալ ռեֆորմատոր Տիգրան Սարգսյանին, թե ոչ

analitik.am

Բարգավաճ Հայաստանը դեմ չեն կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրմանը, սակայն քաղաքացիներն իրենք պետք է որոշեն ցանկանում են օգտվել այդ համակարգից թե ոչ: Այս մասին դեկտեմբերի 2-ին հայտարարել է ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը:


«Կուտակային կենսաթոշակային համակարգը չպետք է պարտադիր լինի: Թող քաղաքացիներն իրենք որոշեն՝ հավատում են կառավարության բարեփոխումներին, թե  ոչ, հավատում են արդյոք, որ քսան-երեսուն տարի անց ստանալու են այդ կենսաթոշակը, թե ցանկանում են ներկայիս համակարգով կենսաթոշակ ստանալ: Քաղաքացիներն իրենք պետք է որոշեն հավատում են Տիգրան Սարգսյանի բարեփոխմանը, թե ոչ»,-ընդգծել է Զոհրաբյանը:


Զոհրաբյանի խոսքով՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը մեղադրում են, որ 2010-ին այն համաձայնել է այդ կենսաթոշակային համակարգին անցում կատարելուն, սակայն, նրա խոսքով՝ 2010-ին ոչ ոք չգիտեր, որ կառավարությունն այս կերպ կվարվի ու այս կերպ կպարտադրի այդ համակարգը: «Բարգավաճ Հայաստանը» կոչ է անում խորհրդարանին չենթարկվել կառավարության ճնշումներին ու մեկ տարով հետաձգել օրինագիծը»,-հայտարարել է Զոհրաբյանը:


Պատասխանելով վերջին հայտարարությունը՝ Հայաստանի խորրդարանի խոսնակ Հովիկ Աբրահամյանը նշել է, որ կառավարությունը չի կարող ճնշում գործադրել օրենսդիր մարմնի վրա. «Տիկին Զոհրաբյան, Ձեր կարծիքով մի խեղաթյուրեք հանրությանը»:

Նույն շարքից