Սպորտ 

Հենրիխ Մխիթարյանի թիմը կատարեց առաջադրանքը

analitik.am

Ֆուտբոլի Եվրոպայի չեմպիոնների լիգայի մրցաշարի 4-րդ տուրի խաղում Հենրիխ Մխիթարյանի թիմը` Դորտմունդի «Բորուսիան», 4:1 հաշվով առավելության հասավ թուրքական «Գալաթասարայի» նկատմամբ: Գերմանական ակումբը վաստակած միավորների պաշարը հասցրեց  12-ի և D խմբի առաջատարն է:

Այն իր համար ապահովել է պայքարը շարունակելու ուղեգիր: Մխիթարյանը մարզադաշտ էր դուրս եկել «Բորուսիայի» մեկնարկային կազմում և առանց փոխարինման խաղաց մինչև հանդիպման ավարտը:

Խմբի մյուս խաղում «Արսենալը» Լոնդնոնում  չկարողացավ հաղթել բելգիական «Անդերլեխթին»` 3:3: Ընդ որում, մինչև  58-րդ րոպեին տանտերերն առջևում էին  3:0 հաշվով:

«Բորուսիան» ունի 12 , «Արսենալը»՝ 7, «Անդերլեխտը»՝ 2, «Գալաթասարայը»՝ 1 միավոր:  

 

Տեխնիկական արդյունքներ

 

Դորտմունդի «Բորուսիա» (Գերմանիա) - «Գալաթասարայ» (Թուրքիա)՝ 4:1

Մարկո Ռոյս, 39, Սոկրատիս Պապաստատոպուլոս, 56, Չիրո Իմոբիլե, 74, Սեմի Կեյա, 86 (ինքնագոլ) – Հական Բալթա, 70

 

«Արսենալ» (Անգլիա) - «Անդերլեխթ» (Բելգիա)՝ 3:3

 Միկել Արտետա, 25 (11 մ), Ալեքսիս Սանչես, 29, Ալեքս-Օքսլեյդ Չեմբերլեն, 58 – Անտոնի Վանդեն-Բորն, 63, 71 (11 մ), Ալեքսանդր Միտրովիչ, 90

 

Նույն շարքից