Սպորտ 

ՈւԵՖԱ-ն կպատժի թուրքական ֆուտբոլային ակումբին

analitik.am

Ինչպես հայտնի է, ֆուտբոլի Եվրոպայի Չեմպիոնների լիգայի մրցաշարի 4-րդ տուրում Թուրքական  «Գալաթասարայը» արտագնա խաղում 1:4 հաշվով պարտվել է Դորտմունդի «Բորուսիային»: Փաստորեն, Թուրքիայի երկայացուցիչները կորցրին բոլոր հնարավորությունները որպեսզի հաջորդ փուլ դուրս գան:

 «Սիգնալ-Իդունա Պարկ» մարզադաշտում կայացած այդ խաղում իրենց վատ պահեցին թուրքական ակումբի երկրպագուները: Նրանք շարունակ հրավառ փաթեթներ էին նետում խաղադաշտ և հանդիպումը ընդհատում:

Ընդ որում, չեխ մրցավար Պավել Կրալովեցը ստիպված էր տևական դադարեցնել հանդիպումը, մինչև ոչ ֆուտբոլային կրքերը կհանդարտվեն:

Այդ ընթացքում թուրքական ակումբի ավագ Համիդ Ալթինթոփն ու նրա խաղընկերները փորձում էին  հանգստացնել իրենց թիմի երկրպագուներին:

Հանդիպման ավարտին վերջիններս կրկին սկսեցին անկարգություններ անել:Արդեն նրանք հրավառ նյութեր էին նետում Դորտմունդի թիմի երկրպագուների վրա:

«Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը, խաղից հետո իր վրդովմունքը հայտնելով կատարվածի առիթով, ասել է. «Երկրպագուների նման պահվածքը ստվեր է գցում ֆուտբոլային հանդիպումների վրա, մասնավորապես,  ականտես եղանք հիանալի ֆուտբոլի, որի ընթացքում տեղի ունեցած անկարգությունները շատերին խանգարեց խաղից  լիարժեք հաճույք ստանալ»:

Դորտմունդցիների ակումբի առաջատար Մարկո Ռոյսը ևս դժգոհել է: «Երբ Կագավան պատրաստվում էր իրացնել անկյունայինը, նրա ուղղությամբ թուրքական թիմի  երկրպագուները սկսեցին տարբեր տեսակի իրեր շպրտել: Նման դեպքերում խաղացողները կարող են շատ լուրջ վնասվածքներ ստանալ»,-ասել է նա::

Ինչ խոսք, այս ամենն անպատիժ չի մնա:ՈւԵՖԱ-ն կպատժի թուրքական ֆուտբոլային ակումբին: Թե ինչպիսին կլինի այն, կպարևզվի առաջիկայում:

 

Նույն շարքից