Սպորտ 

«Փյունիկը» և «Բանանցը» պայքարը կշարունակեն Հայաստանի ֆուտբոլի գավաթի խաղարկությունում

analitik.am

Հայաստանի ֆուտբոլի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչում  Գյումրիի «Շիրակը» հյուրընկալելիս 0:1 հաշվով զիջեց Երևանի «Փյունիկին» և դուրս մնաց պայքարից։ Առաջին խաղում վերջինս հաղթել էր 3։0 հաշվով։

«Ուլիսը» մրցակցի խաղադաշտում 2։0 հաշվով առավելության հասավ «Բանանցի» նկատմամբ, սակայն պայքարը կշարունակի «Բանանցը», քանի որ վերջինս առաջին խաղում  հաղթել էր 4։1 հաշվով։ 

Կիսաեզրափակչում «Փյունիկը» կմրցի «Ալաշկերտի», իսկ «Բանանցը»՝ «Միկայի» հետ։

Հանդիպումները կկայանան 2015-ի մարտի 18-19-ին և ապրիլի 15-16-ին:

 

Նույն շարքից