Սպորտ 

Չեմպիոնների լիգայի մրցաշարում 6 ակումբ արդեն հաջորդ փուլի ուղեգիր է նվաճել

analitik.am

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի 4-րդ տուրից հետո  6 ակումբ արդեն իրավունք է ստացել պայքարը շարունակելու, անկախ այն բանից, թե ինչպես կխաղա հաջորդ երկու տուրում:

Այդ առաջադրանքը կատարել են` Մադրիդի «Ռեալը», Դորտմունդի «Բորուսիան», Մյունխենի «Բավարիան», կատալոնական «Բարսելոնան», ֆրանսիական ՊՍԺ-ն, պորտուգալական «Պորտուն»:

Ընդ որում, «Բավարիան»  խմբում ապահովել է առաջին տեղը:

Հավելենք, որ չորրորդ տուրից հետո ռմբարկուների ցուցակը գլխավորում է Դոնեցկի «Շախտյորի» բրազիլացի հարձակվող Լուիս Ադրիանոն,: Նա մրցակիցների դարպասը գրավել է 9 անգամ:

Նույն շարքից