Տնտեսություն 

Մեր իշխանությունը վատ հարսի է նման

analitik.am

Հայաստանի կառավարությունը վատ հարսի է նման, որը ունեցվածքը ավելացնելու փոխարեն վաճառում է տնային գույքը: Այս մասին դեկտեմբերի 2-ին խորհրդարանում հայտարարել է ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը՝ անդրադառնալով «ՀայՌուսգազարդ»-ի 20% բաժնետոմսերի վաճառքի հարցին:


«Սա Հայաստանի գույքը վաճառող իշխանություն է: Մի իշխանություն, որը գեշ հարսի նման ոչ թե ավելացնում է, այլ տան եղածը վաճառում է, այդ իշխանությանը ոչ մեկ չի վստահելու,


Դուք լավ բան անել չեք կարող, անգամ եթե ուզենաք էլ։ Ձեր լավ բանի լիմիտը, քվոտան, վստահությունը սպառվել է։ Ուզե՛ք էլ, չեք կարող անել»,- ասել է պատգամավորը։

Նույն շարքից