Սպորտ 

Հայաստանի ֆուտբոլի առաջնությունում առաջատարը` «Ուլիսը», առաջին պարտությունը կրեց

analitik.am

Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 13-րդ տուրում կայացավ երկու խաղ: «Փյունիկը» հյուրընկալվելիս 3:0 հաշվով հաղթեց աղյուսակը եզրափակող «Արարատին»:

Ուշագրավ է, որ Երևանի «Հրազդան» մարզադաշտում կայացած այդ խաղում բոլոր գնդակները մրցակցվի դարպասը խփեց  «Փյունիկի» մեքսիկացի հարձակվող Սեզար Ռոմերոն: Նա արքի է ընկել11  անգամ և միանձնյա գլխավորում է առաջնության ռմբարկուների ցուցակը:

«Արարատը» 13 խաղից հետո  ունի 6 միավոր: «Փյունիկը» մեկ հանդիպում պակաս է անցկացրել, վաստակած 24 միավորով երկրոդ հորիզոնակնում է և առաջատար «Ուլիսից» 10 միավոր պակաս ունի: Վերջինս այս տուրում հյուրընկալվելիս անսպասելիորեն խոշոր` 0:3 հաշվով զիջեց «Միկային»: «Ուլիսը» առաջին պարտությունը կրեց, սակայն 34 միավորով շարունակում է վստահորեն գլխավորել մրցաշարային աղյուսակը։ «Միկան» 16 միավորով բարձրացավ չորրորդ տեղ։

 

Նույն շարքից