Մաքսային միությանն ու Միասնական տնտեսական տարածքին միանալու Հայաստանի որոշումը մեզ հնարավորություն տվեց համապատասխան փաստաթղթեր նախապատրաստել այսօր ստորագրելու համար: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 2-ին, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ երկկողմ հանդիպումից առաջ, հավելելով, որ Սերժ Սարգսյանը դրանք համարել է շատ զգայուն Հայաստանի տնտեսության համար:
«Ուզում եմ ասել, որ դա մեր բարի կամքը չէ, այլ մեր ընդհանուր պայմանավորվածություններն են: Նկատի ունեմ, որ մենք համատեղ տնտեսական տարածքի ստեղծմանն ուղղված շարժում ենք սկսում և հենց դա Ռուսատսանի համար խթան է ընդունել այնպիսի որոշումներ, որոնց մասին Դուք ասացիք, որովհետև դա միշտ պայմանավորվածությունների և փոխզիջումների հարց է»,-ասել է նա:
Պուտինը նշել է, որ հասկանում է Հայաստանի տնտեսության վիճակը և հասկանում է, որ ՄՄ-ին միանալու դեպքում՝ Հայաստանը պետք է իր ուժերի նկատմամբ վստահություն զգա: «Պետք է անհրաժեշտ «անվտանգության բարձիկներ» ստեղծել Հայաստանի տնտեսության համար, և մեր այսօրվա պայմանավորվածությունները, որոնք պատրաստվել ու ստորագրվելու են, հենց դրան են նվիրված»,-ընդգծել է ՌԴ նախագահը: