Սպորտ 

Երեք գնդակի առավելությունը բավարար չեղավ, որպեսզի «Գանձասարը» հաղթի «Բանանցին»

analitik.am

Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությն 13-րդ տուրի երկրորդ խաղային օրը կայացավ երկու հանդիպում: Ուշագրավ իրադարձություններ կատարվեցին:

Գործող չեմպիոնը`«Բանանցը», Երևանում 3:3 հաշվով ավարտեց Կապանի «Գանձասարի»հետ խաղը: Ընդ որում, մինչ հանդիպման 52-րդ րոպեն  հյուրերն առջևում էին 3:0 հաշվով:

Գյումրիի «Շիրակը» չկարողացավ տանը հաղթել «Ալաշկերտին», որը երկրորդ խաղակեսն անցկացրեց 10 ֆուտբոլիստով: Գյումրիում կայացած խաղում գրանցվեց 1:1 հաշիվը:

 

Տեխնիկական արդյունքներ

 

«Բանանց» - «Գանձասար»՝ 3:3

Պետրոս Ավետիսյան, 52, 89, Վահագն Այվազյան - 84, Գեղամ Հարությունյան, 9, Արտակ Գրիգորյան, 45, Խորեն Վերանյան, 50


«Շիրակ» - «Ալաշկերտ»՝ 1:1

Ժան Ժակ Բուգուի, 45 (11 մ) – Էդգար Մալաքյան, 30 (11 մ)

Հեռացումներ՝ Ստեփան Ղազարյան, 42, Միհրան Մանասյան, 90+1 (երկուսն էլ՝ «Ալաշկերտ»)

 

Նույն շարքից