Սպորտ 

Հենրիխ Մխիթարյանի թիմը վերջապես հաղթեց Գերմանիայի առաջնությունում

analitik.am

Հենրիխ Մխիթարյանի թիմը` Դորտմունդի «Բորուսիան», 1:0 հաշվով առավելության հասավ մրցանակային տեղի համար պայքարող Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» նկատմամբ: «Սիգնալ Իդունա Պարկ» մարզադաշտում կայացած այդ խաղում դորտմունցիներին հաղթանակ բերեց Գերմանաիայի հավաքականի կիսապաշտպան Քրիստոֆ Կրամերի սեփական դարպասը հեռու տարածությունից խփած գնդակը: «Բորուսիան» վերջին երկու ամսվա ընթացքում Գերմանիայի առաջնությունւմ չէր հաղթել և աղյուսակը եզրափակողների թվում էր:

Մխիթարյանն ուշադրության կենտրոնում էր: Նա մի քանի դիպուկ հարված և լավ փոխանցում կատարեց:

Խաղից հետո դորտմուցիների գլխավոր մարզիչ Յուրգել կլոպը հայտնել է, որ թիմը վաղուց այդպես լավ չէր խաղացել:


Թիմերը հանդես եկան հետևյալ կազմերով.


Դ. «Բորուսիա»  - Վայդենֆելեր, Դուրմ, Պապաստատոպուլոս (Գինտեր, 84), Սուբոտիչ, Պիշչեկ, Կել, Ֆուտբոլի Գերմանիայի առաջնության 11-րդ տուրում Հենրիխ Մխիթարյանի թիմը` Բենդեր, Ռոյս (Իմոբիլե, 88), Կագավա (Գրոսկրոյց, 73), Մխիթարյան, Օբամեյանգ:


Մ. «Բորուսիա»  - Զոմեր, Կորբ, Շտրանցլ, Յանչկե, Դոմինգես, Հերման (Տրաորե, 75), Կրամեր, Նորդվեյտ (Վենդտ, 46), Հան, Ռաֆայել (Ազար, 65), Կրուզե:

 

Տեխնիկական արդյունքներ


Դ. «Բորուսիա» - Մ. «Բորուսիա» Մ՝ 1:0

Կրամեր, 58, ինքնագոլ

 

Նույն շարքից