Սպորտ 

Յուրա Մովսիսյանը Ռուսաստանի առաջնությունում բացեց իր գոլերի հաշիվը

analitik.am

Ֆուտբոլի Ռուսաստանի բարձրագույն խմբի առաջնության 13-րդ տուրում  Մոսկվայի «Ապարտակը» սեփական հարկի տակ անցկացրած խաղում 2:0 հաշվով առավելության հասավ Տուլայի «Արսենալի» նկատմամբ:

Յուրա Մովսիսյանը, 8-րդ րոպեին գրավելով մրցակցի դարպասը, ընթացիկ առաջնությունում բացեց իր գոլերի հաշիվը:

Ոջշագրավն այն է, որ այդ դրվագում կոպիտ սխալ թույլ տվեց մրցակցի թիմի դարպասապահ Ալեքսանդր Ֆիլիմոնովը: Նա սկզբում որսաց գնդակ, հետո նետեց Մովսիսյանի գլխին և այն հայտնվեց ցանցում: Հայ ֆուտբոլիստը փոխարինվեց 86-րդ րոպեին:

Իսկ հյուրերի թիմի կազմում 31-րդ րոպեին խաղընկերոջը փոխարինեց  25-ամյա հարձակվող Արթուր Մալոյանը:

Այս հաղթանակից հետո «Սպարտակը» հավաքեց 22 միավոր և Մոսկվայի «Դինամոյի», «Լոկոմոտիվի» հետ բաժանում է 6-8-րդ տեղերը:

 

Տեխնիկական արդյունքներ

 

«Սպարտակ» - «Արսենալ»՝ 2:0

Յուրա Մովսիսյան, 8, Կվինսի Պրոմես, 22

Նույն շարքից