Սպորտ 

Կառլոս Քեոսսեյանն իր թիմակիցների հետ խաղադաշտից հեռացավ հաղթանակած

analitik.am

Ուրուգվայի ֆուտբոլի առաջնությունում ուշադրության կենտրոնում է Կառլոս Քեոսսեյանը: Նրա թիմը՝ «Աթենասը», այդ երկրի առաջնության 12-րդ տուրի շրջանակում հյուրընկալել էր «Տակուարենբուին» և հաղթեց 2:1 հաշվով:

Տանտերերի ակումբի մեկնարկային կազմում  էր հայ կիսապաշտպանը: Նա  խաղադաշտում մնաց մինչև հանդիպման ավարտը և հեռացավ հաղթանակած:  «Աթենասը» վաստակել է 15 միավոր և բաժանում է կիսում է մրցաշարային աղյուսակի 10-րդ տեղերը:

Ի դեպ, Քեոսսեյանը պատրաստակամություն է հայտնել հրավերի դեպքում համալրել Հայաստանի ազգային հավաքականը:

Ինքնին հարց է առաջանում ով է նա:

Կառլոսի նախնիները  Հայաստանից հեռացել են 1928-ին: Նա «Ciclón del Cerrito» ակումբի կազմում խաղացել է Ուրուգվայի շրջաննների առաջնությունում: Հետո տեղափոխվել է «Դեֆենսոր Սպորտինգ», սակայն չի հաջողվել  թիմի հիմնական կազմում ընդգրկվել: Իսկ ահա, Մոնտեվիդեոյի «Ռասինգի» կազմում նա մասնակցել է Լիբերտադորեսի գավաթի խաղարկությանը: Հետո էլ Կառլոսը մեկնել է Արգենտինա, խաղացել «Տեմպերլեյ» թիմում, ապա վերադարձել Ուրուգվայ` «Աթենաս» ակումբ, որի կազմում էլ մինչ օրս խաղում է:

Նույն շարքից