Սպորտ 

Հայաստանի ֆուտբոլի հավաքականը սկսել է նախապատրաստվել Պորտուգալիայի ընտրանիի հետ հանդիպմանը

analitik.am

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը նոյեմբերի 10-ից սկսել է ուսումնամարզական հավաք Ավանի ֆուտբոլային ակադեմիայում: Այն նախապատրաստվում է նոյեմբերի 14-ին Պորտուգալիայի Ֆարո քաղաքում այդ երկրի թիմի հետ կայանալիք Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի հանդիպմանը: 

Հավաքական հրավիրված 24 ֆուտբոլիստից մարզմանը մասնակցել է 20-ը: Գևորգ Ղազարյանը, Հենրիխ Մխիթարյանը, Հովհաննես Համբարձումյանը հավաքականին կմիանան նոյեմբերի 10-ին, իսկ Դավիթ Մանոյանը գտնվում է բժշկական հսկողության ներքո: Նոյեմբերի 11-ին  Հայաստանի հավաքականը Երևանում կանցկացնի ևս երկու մարզում:

Նույն շարքից