Սպորտ 

Երբ շարք կվերադառնա Հայաստանի ֆուտբոլի հավաքականի կիսապաշտպան Արազ Օզբիլիսը

analitik.am

Մարզսերներն անհամբերությամբ են սպասում, թե երբ կրկին շարք կվերադառնա վնասվածք ստացած  Մոսկվայի հավաքականի կիսապաշտպան Արազ Օզբիլիսը: Հայաստանի ազգային հավաքականի 24-ամյա խաղացողն արդեն ապաքինվել է: Նախատեսվում է, որ 6 շաբաթ հետո հայ ֆուտբոլիստը կկարողանա լիարժեք վազել: Դրանից հետո Օզբիլիզը կսկսի աշխատել գնդակի հետ և «Սպարտակի» գալիք տարվա առաջին ուսումնամարզական հավաքի ժամանակ արդեն կմարզվի անհատական ծրագրով:
Նախնական կանխատեսումներով, մինչև Ռուսաստանի բարձրագույն խմբի առաջնության գարնանային հատվածի վերսկսվելը, Օզբիլիսը կվերադառնա «Սպարտակի» ընդհանուր խումբ և պատրաստ կլինի ձմեռային ընդմիջումից հետո նախատեսված առաջին հանդիպմանը:

Հիշեցնենք, որ 2015 թ մարտի 7-ին Ռուսաստանի առաջնության 18-րդ տուրի խաղում «Սպարտակը» իր հարկի տակ հյուրընկալելու է «Կրասնոդարին»:
Ամենայն հավանականությամբ, Օզբիլիզը պատրաստ կլինի ու կկարողանա մասնակցել նաև մարտի 29-ին կայանալիք Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի  I խմբի Ալբանիա-Հայաստան խաղին:
Հավելենք, որ Օզբիլիսը ծնկի շատ բարդ վնասվածք էր ստացել մայիսի 31-ին Հայաստան-Ալժիր ընկերական հանդիպման ժամանակ: Նա երկու անգամ պառկել է վիրասեղանին: Մնում է հուսալ որ ֆուտբոլիստն արագ կապաքինվի և կվերագտնի իր լավ մարզավիճակը:

Նույն շարքից