Տնտեսություն 

Ռուսաստանի ու Հայաստանի միջև կնքվել է համաձայնագիր գազի գնի սահմանման կարգի վերաբերյալ

analitik.am

Հայաստանի և Ռուսաստանի միջև դեկտեմբերի 2-ին կնքվել է միջկառավարական համաձայնագիր՝ Հայաստանի Հանրապետություն մատակարարվող ռուսական բնական գազի  գնի սահմանման կարգի վերաբերյալ: Փաստաթուղթը ստորագրել են Ռուսաստանի էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակն ու Հայաստանի էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը: Փաստաթուղթը ստորագրվել է երկու երկրների նախագահների միջև բանակցությունների արդյունքների հիման վրա:


Հայաստանի ու Ռուսաստանի միջև գազի ոլորտում մի շարք փաստաթղթեր են կնքվել, այդ թվում նաև «ՀայՌուսգազարդի» բաժնետոմսերի վաճառքի, գազի գնի ու «ՀայՌուսգազարդի» համար փոխհատուցման վերաբերյալ:


Մասնավորապես, կնքվել են միջկառավարական համաձայնագրեր «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի բաժնետոմսերի առքուվաճառքի պայմանների և նրա հետագա գործունեության վերաբերյալ, ինչպես նաև Հայաստան մատակարարվող ռուսական բնական գազի  գնի սահմանման կարգի վերաբերյալ: Հայաստանի կառավարությունը համաձայնագիր է կնքել «Գազպրոմ» ԲԲԸ-ի հետ «ՀայՌուսգազարդին» փոխհատուցում տրամադրելու մասին, որը հայաստանյան շուկայում ռուսական գազի մատակարարման ու բաշխման ոլորտում մոնոպոլիստ է հանդիսանում: Ստորագրվել է համաձայնագիր նաև «Գազպրոմ էքսպորտ» ԲԲԸ-ի ու «ՀայՌուսգազարդի» միջև:


«Գազպրոմին» է պատկանում «ՀայՌուսգազարդում» ներդրված կապիտալի 80 տոկոսը, իսկ 20 տոկոսը պատկանում է Հայաստանի կառավարությանը:

Նույն շարքից