Սպորտ 

Ինչու Ռոնալդուն անպայման կձգտի գրավել Հայաստանի ֆուտբոլի հավաքականի դարպասը

analitik.am

Նոյեմբերի 14-ին Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականին Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի շրջանակում արտագնա դժվարին խաղ է սպասում Պորտուգալիայի ընտրանիի հետ:

Ինչ խոսք, տանտերերի թիմի կազմում ամենից վտանգավորը Մադիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն է: Նրա գրոհները չեզոքացնելը շատ դժվար կլինի Հայաստանի հավաքականի խաղացողների համար: Այդ ֆուտբոլիստը գլխացավանք է ցանկացած թիմի խաղացողների համար:

Ուշագրավն այն է, որ Ռոնալդուն ամեն գնով փորձելու է գրավել Հայաստանի հավաքականի դարպասը: Եթե դա նրան հաջողվի անել, ապա կդառնա ռեկորդի հեղինակ:

Ներկայումս Ռոնալդուն Եվրոպայի առաջնությունների ընտրական փուլի, անցումային, եզրափակիչ փուլի խաղերում 22 գնդակ է խփել մրցակիցների դարպասը և  Թուրքիայի ազգային հավաքականի նախկին հարձակվող Հաքան Շուքյուրի, Դանիայի ազգային հավաքականի  հարձակվող Յոն-Դալ Տոմասոնի հետ գլխավորում է ռմբարկուների ցուցակը: Հաջողության հասնելու դեպքում` նա կարող է առաջ անցնել:

 

 

Նույն շարքից