Սպորտ 

Ռոման Բերեզովսկի. «Պորտուգալացիները միշտ էլ ուժեղ են եղել»

analitik.am

Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի շրջանակում կայանալիք Պորտուգալիայի և Հայաստանի ազգային հավաքականների հանդիպումից առաջ տեսակետ է հայտնել Հայաստանի հավաքականի և Մոսկվայի  «Դինամոյի» դարպասապահ Ռոման Բերեզովսկին: Ի դեպ, նա նախկինում  խաղացել է Պորտուգալիայի ընտրանիի դեմ, 1996-ին հենց Պորտուգալիայի թիմի հետ խաղում իր նորամուտը նշելով Հայաստանի հավաքականի կազմում: Բերեզովսկին նոյեմբերի 14-ին  91-րդ խաղը կանցկացնի Հայաստանի հավաքականի կազմում:

Ահա թե ինչ է ասել նա առաջիկա հանդիպման մասին. «Պորտուգալացիները միշտ ուժեղ են եղել: Պատահական չէ, որ նրանց անվանում են «Եվրոպայի բրազիլացիներ»: Մեզ համար դժվար է լինելու, բայց նրանք էլ մեզ հետ խաղերում են լուրջ խնդիրների հանդիպել: Ոչինչ էլ չի փոխվել: Մեր մրցակիցը ուժեղ է և խելացի, սակայն այնպես չէ, որ մենք խաղալ չգիտենք: Երկու թիմերի համար էլ սպասվում է բարդ հանդիպում »,-ասել է Հայաստանի հավաքականի դարպասապահը:

Նույն շարքից